,,Սա մեր համայնքն է, մեր տունն ու օջախը,,
Ձեր կանոնավոր մասնակցությունը համայնքային կյանքին և միջոցառւմներին, կրում է համայնքի հետագա զարգացման և հաջողության դրոշմը, նաև գալիք սերունդների համար:
Սիրելի հայրենակիցներ և համայնքայիններ,
հրավիրում ենք Ձեզ համընդհանուր համայնքային ժողովի, որը կայանալու է երկուշաբթի` հոկտեմբերի 5–ին, ժամը 18:00–ին, Հայ Տանը (Alfred-Reinhardt-Str.8, 06132 Halle-Ammendorf)` գլխավորությամբ Գերմանիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արք. Բեկչյանի:
Նախատեսված քննարկման թեմաներն են.
Ա. Բացում և ողջյունի խոսք Սրբազան հոր կողմից
Բ. Վարչության գործունեություն
Գ. Եկեղեցու բացման և օծման ծրագրերի հետ կապված հարցեր
Դ. Համայնքային կյանքի հետագա աշխուժացմանն ու գործունեությանը վերաբերող հարցեր (երիտասարդություն, հայկական դպրոց, պարախումբ և այլն)
Ե. Փակման խոսք և <<Պահպանիչ>> աղոթք
Ձեր ցանկալի ներկայությունը մեզ ուրախություն պիտի պատճառի:
Հոգևոր հովիվ Սաքսոնիա-Անհալտի
Տ. Արիստակես աբեղա Այվազյան
Վարչություն
Комментариев нет:
Отправить комментарий